Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

Նորից վարկ

Նորից վարկ
10.10.2013 | 17:06

Տնտեսության զարգացման ծրագրի շուրջ կառավարության նիստում գործնական էր էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանի և ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի զրույցի թեման, որն առնչվում էր 20 մլն դոլարին։ Եվ այսպես, Ասիական զարգացման բանկը ՓՄՁ ոլորտի զարգացման համար ՀՀ կառավարությանն է հատկացնում 20 մլն դոլարի վարկ, որը Հայաստանը մարելու է 20 տարվա ընթացքում։ Իսկ թե ինչ տոկոսադրույքներով, չասվեց։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը միայն նշեց, որ տնտեսությունը խթանելու համար պետությունը լուրջ վարկեր է վերցնում և պետք է այնպես անել, որ բիզնես համայնքը տեղյակ լինի այդ ծրագրերին, որպեսզի գործնականում այն լիարժեք աշխատի։ «Եթե գործարարներն ունեն պատրաստի ծրագրեր, ապա կարող են դիմել բանկերին, և նրանց արդեն կվարկավորեն»,- վարչապետին տեղեկացրեց Ներսես Երիցյանը։ Իր հերթին Կարինե Մինասյանը հայտարարեց. «Մենք դիմել ենք գործարարներին` տեղյակ պահելով, որ վարկավորման համար կարող են դիմել ՓՄՁ վարկավորման կազմակերպություններին»։ Նա միևնույն ժամանակ նշեց, որ արդեն 100 կին գործարար վերապատրաստում է անցել ՓՄՁ զարգացման ծրագրի շրջանակներում։ Ինչ խոսք, Հայաստանի տնտեսությունը լուրջ առողջացման անհրաժեշտություն ունի, սակայն արդյո՞ք «բուժումը» սոսկ վարկավորման մեջ է, սա արդեն այլ հարց է։ Մյուս կողմից, չմոռանանք, որ Հայաստանի արտաքին պարտքը թեև չի հասել վտանգավոր սահմանին, այնուհանդերձ, անընդհատ պարտքեր կուտակելը ևս ցանկալի երևույթ չէ։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1653

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ